Լարվածություն. ՔՊ թեկնածուների մի մասը դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը

Dec 07, 2018 Comments Off on Լարվածություն. ՔՊ թեկնածուների մի մասը դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ Երևանի ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուներին ասել է, որ ապագա կառավարությունում կադրային նշանակումները կատարվելու են ըստ թեկնածուների ստացած ձայների քանակի: Սա էլ իր հերթին լարվածություն է առաջացրել թիմի ներսում, քանի որ առաջադրված թեկնածուների մի մասը նախարարներ են կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ մեր աղբյուրի՝ լարվածությունն այն աստիճանի է սրվել, որ թեկնածուների մի մասը ձայներ ստանալու համար արդեն դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը՝ խոստանալով փոխադարձ ծառայություններ իրենց դիրքերը իշխանության ներսում ամրապնդելու դիմաց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: