«Հոպլո» Արարատն ու Սամվել Ալեքսանյանը

Dec 08, 2018 Comments Off on «Հոպլո» Արարատն ու Սամվել Ալեքսանյանը

Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), շարունակում է ընդլայնել իր բիզնեսը նաեւ նոր Հայաստանում։ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանը, Հայաստանում պատրաստվում է արտադրել իտալական բրենդի վերարկուներ ու բաճկոններ։ Հումքը կներկրեն Իտալիայից, հագուստները կկարվեն Հայաստանում, ապա կիրացվի թե ներքին, թե արտաքին շուկայում: Ալեքսանյանների ծաղկող բիզնեսին առաջինը իր բարեմաղթանանք է ուղղել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նախօրեին նա Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։Արարատ Միրզոյանը նաեւ կարեւորում է այս արտադրամասի հիմնումը, որը երեք տարի հետո 120-130 հազար դրամ աշխատավարձով ավելի քան երեք հազար աշխատատեղ է ստեղծելու:

Իհարկե, մենք բոլորս պետք է ուրախ լինենք, որ Հայաստանում քայլ առ քայլ փորձ է արվում գործազրկության մակարդակը նվազեցնել, սակայն սա թերեւս այդ դեպքը չէ: Մենք տեսել ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հավիտենական պայքարը սույն օլիգարխի ու նրա <<ապօրինի>> գործունեության դեմ, մենք լսել ենք անթիվ-անհամար ջախջախիչ ելույթներ ու մեղադրանքներ, որ Սամվել Աեքսանյանի շաքարի եւ ուրիշ այլ շուկաների մենարքան է: Վարչապետի պաշտոնում էլ մենք տեսել են Փաշինյանի վարչախմբի գրոհը Երեւան Սիթիների դեմ, երբ օլիգարխին պատկանող սուպերմարկետում հարկային մախինացիաների շղթա էր գործում եւ միրգ-բանջերեղանի վաճառքը կատարվում էր անհատ ձեռներեցների անունով գրանցված ԱՁ-ների միջոցով, որը թույլ է տալիս պետությունից միլիարդներ թաքցնել ու հարկային այլ դաշտում հայտնվել:

Բայց արիուտես, մի քանի ամիս հետո թեեւ մեր հայրենակիցները ահազանգում են, որ Սիթի-ներում վերադարձել են հին ու բարի ժամանակներին եւ առեւտուրն էլի իրականացվում է նույն Ա/Ձ –ների միջոցով, չնայած մի քանի ամիս օրինական դաշտ էին վերադարձել , մենք լսում են գործարարի նոր բիզնեսի մասին: Ու մինչ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք է տալիս ժողովրդին, թե այսինչ նախկին պաշտոնյան, այնինչ օլիգարխը պատրաստակամություն են հայտնել իրենց պատանող անշարժ գույք, ֆինանսական միջոցներ հետ վերադարձնել պետությանը, Ալեքսանյանը ծաղկում է ու բարգավաճում: Փաստորեն սուտ էին պատգամավոր Փաշինյանի այն պնդումները, որ Սամվել Ալեքսանյանը թալանել է երկիրը և օլիգարխ է: Նա երբեք էլ չի թալանել Հայաստանը և հիմա իր «օրինական» աշխատած գումարներով նոր կապիտալ է կուտակում իր ընտանիքի համար։ Այո, ճիշտ նույն օլիգարխը, որը բոլոր իշխանություննեի արեւի տակ գտել է իր հաստատուն տեղը, որը հանդիսացել է օրվա իշխանության հիմնասյուներից մեկը, իր միջոցները չխնայել այդ իշխանության վերարտադրության համար, ով Հայաստանում իր առանց կանոնների նիզնես գործունեության արդյունքում դարձել է ոչ միայն շաքարի արքա, այլեւ <<քոփի-փեստի>>, կեղծել ու կապկել է հնարավոր եւ անհնարին ամեն ինչ՝ ուրիշների իդեաների գողությամբ կուտակել իր կապիտալը, մարդ, որ նույն հմտությամբ կեղծել է ընտրություններ,այսօր գտավ իր հերթական տանիքը՝ ի դեմս հեղափոխական իշխանությունների: Ստացվում է՝ մի դեպքում նախորդ իշխանության օլիգարխը օլիգարխ է, մե ուրիշի դեպքում՝ ոչ, մեկի դեպքում լավ ախպեր է, մյուսի պարագայում՝ փայ մտնող, մեկի դեպքում հանցագործ է, մյուսի դեպքում մոռացվում է անգամ ամբիոնից արված հարցադրումները՝ ասենք Ձկնկուլի սպանության գործով:

Ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա, ու այլեւս իրողություն է, որ Սամվել Ալեքսանյանն է սիրում ասել <հոպլոներ> բոլոր ժամանակներում կա՝ անկախ իրենց տարիքից, Ալեքսանյանի ներկայիս հոպլոները տակավին ջահելներ են՝ ի դեմս Արարատ Միրզոյանի, որը շաքարի արքայի տարածքում նաեւ պատգամավորության թեկնածու է, իսկ Ալեքսանյանը նրա հաղթանակի ուղղությամբ ոչինչ չի խնայում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: