Աշոտ Մարկոսյանին կալանավորել են. նրանից պահանջում են ցուցմունք գրել Արման Սահակյանի դե՞մ. hraparak.am

Dec 06, 2018 Comments Off on Աշոտ Մարկոսյանին կալանավորել են. նրանից պահանջում են ցուցմունք գրել Արման Սահակյանի դե՞մ. hraparak.am

Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը կալանավորված է։ Այսօր նրան զանգահարել են դատախազությունից և հրավիրել են քննչական մարմին։ «Նա դասի է եղել, դատախազության ներկայացուցիչները նրան զանգահարեցին, և նա գնաց», – հայտնեց մեզ Աշոտ Մարկոսյանի կինը՝ Ալմաստ Գասպարյանը, հաստատելով մեր ստացած տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Աշոտ Մարկոսյանին դեկտեմբերի 2-ին ձերբակալել էին։ Նա կասկածվում էր Ամասիայի ջրային համակարգն ու հարակից կառույցները, որոնք կառավարությունը գնահատել է մոտ 200 մլն դրամ, 22 մլն-ով «Անի» ԲԲԸ-ին օտարելու մեջ։ Դեկտեմբերի 4-ին դատախազությունը կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան, որը, սակայն, չընդունվեց։ Աշոտ Մարկոսյանին բաղ թողեցին։ Այսօր դատախազությունը կրկին դատարան է մտել նույն միջնորդությամբ, և այս անգամ միջնորդությունը բավարարաել են։ «Ես շատ հուզված եմ, չեմ ուզում խոսել այդ մեղադրանքի մասին, – ասաց Ալմաստ Գասպարյանը, – ամնաաբսուրդն այն է, որ գործարքը, որը պետշահերի պաշտպան դատախազը համարում է վնասակար պետության համար, իրականում շահեկան է եղել։ Ահռելի ներդրում է կատարվել և դեռ պետք է կատարվեր այդ հին, 1972 թվականի մաշված ջրանցքի վրա։ Նոր գնահատում չի արվել։ Ինչպե՞ս կարող էր այն 244 մլն-ից ավելի արժեք ունենար, եթե դրա կադաստրային արժեքը «զրո» է։ Ինչո՞վ են բազմապատկել, որ 244 մլն են ստացել»։ Փաստորեն, Աշոտ Մարկոսյանը, որը ջրային օրենսգրքի վերաբերյալ հաստ գրքեր է գրել, որի առաջին դիսերտացիան հենց այդ թեմաներով է եղել, հանկարծ դիլետանտ ձևով մեղադրվում է ջրային օրենսդրության խախտման մեջ։

Աշոտ Մարկոսյանի ընկերներից լուր էինք ստացել, որ քննիչները նրանից պահանջել են, որ ցուցմունք գրի պետգույքի վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի դեմ։ Ալմաստ Գասպարյանից փորձեցինք ճշտել այս լուրը։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Գիտեմ, որ Գալուստ Սահակյանի կամ որևէ մեկի կողմից նրա նկատմամբ ճնշում չի եղել», – պատասխանեց նա։ Ըստ Մարկոսյանի կնոջ, պրոֆեսորը վրդովված ու զայրացած է եղել կատարվածով։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: