«Գևորգը բարեց է, ազգանունը Շահինյան է». Էդմոն Մարուքյան

Dec 06, 2018 Comments Off on «Գևորգը բարեց է, ազգանունը Շահինյան է». Էդմոն Մարուքյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը բարեց է (ըմբշամարտիկ), սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է», – այսօր քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«2012 թվականի ընտրությունների ժամանակ, տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին և ինձ ասում էին՝ «արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ քո համար լավ լինի»։ Մի ուժ էլ «Բարգավաճ Հայաստան»-ն էր, բնականաբար, այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գևորգը բարեց է, սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո, երկու անգամ էլ մերժել եմ և ընտրություններից հետո ասացի՝ «որ արդեն ընտրվել եմ, էլ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք, էլ ի՞նչ իմաստ կա», – ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց՝ ինքը գործել է պարզ ու թափանցիկ։

«Ես պարզ, բաց, թափանցիկ գործել եմ և կուսակցություն եմ և, բնականաբար, հիմա երեկվա եթերից հետո հակաքարոզչությունը մեր նկատմամբ կշարունակվի, կուժգնանա, շատ բնական է, բայց ես մեր քաղաքական ուղղությունը, մեր գաղափարական ուղղությունը պաշտպանել և պահել եմ, մեր հովանավորը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, քաղաքացիներն են եղել։ Օրինակ, այն ժամանակ մեծամասնական ընտրակարգով դժվար էր չէ՞ ընտրվելը, և չլինելով որևէ կուսակցության անդամ, չլինելով որևէ մեծահարուստի հովանավորյալ, ես դա արել եմ, հիմա ասում են՝ «ա, ուրեմն դրա տակ կոնսպիրոլոգիա կա, ուրեմն մի բան եղել է»: Հեղափոխությունն էլ են այսօր մարդիկ կասկածի տակ դնում», – ասաց Մարուքյանը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: