Կառավարությունը «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ին ազատեց որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքից

Dec 06, 2018 Comments Off on Կառավարությունը «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ին ազատեց որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 42 միլիարդ 680 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 16 մլրդ դրամ, որից 14 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: