Օմարի դեպքերը շահարկելը ստորություն է, դավաճանություն. Մելքոնյանը` Շահնազարյանին

Dec 06, 2018 Չի մեկնաբանվել

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան Արցախին առնչվող հարցերը քարոզարշավի ընթացքում քաղաքական շահարկումներ դարձնելու վտանգավոր գործելակերպից:

Tert.am-ի հետ զրույցում գեներալը նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը չպետք է անդրադառնար Օմարում կատարված մարտական գործողություններին, այն պարագայում, երբ անձամբ ոչնչի ակնատես չի եղել: Գեներալի խոսքով՝ այսպիսի պահվածքը ստորություն է:

Հիշեցնենք,որ ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար: Ի պատասխան՝ Սասուն Միքայելյանն ասել էր, որ մինչև ինքը հասել է Օմարի լեռնանցք, արդեն գործողությունները ավարտվել էին: Դավիթ Շահնազարյանն էլ արձագանքել էր, որ Սասուն Միքայելյանը ստախոս է:

-Պարո՛ն Մելքոնյան, Դուք ևս մասնակցել եք Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին, եղել եք հրամատարներից մեկը,ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանը 1993-ի վերջին ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար, ինչը Սասունը Միքայելյանը հերքել է` նշելով, որ այնտեղ է եղել արդեն գրավումից հետո: Դուք ի՞նչ եք հիշում, Սասուն Միքայելյանը ո՞ր ժամանակահատվածում է եղել և հստակեցրեք նաև բարձունքի գրավումը 1993-ի վերջի՞ն է եղել, թե՞ արդեն 1994 –ի փետրվարի գործողությունների մասին է խոսքը:

-1993 թ-ի դեկտեմբերի 27-28-ին հակառակորդը արդեն Օմարում գրավել էր բարձունքը, արդեն իջել էր դեպի ներքև՝ մեր կողմի վրա, դեկտեմբերի 31-ին մենք հրաման ենք ստանում տեղափոխվել Օմար, էդ ժամանակ հատուկ գունդը Հորադիզի շրջանում էր տեղակայված և գնդի խնդիրը հարավային մասի պաշտպանությանն էր վերաբերում, երբ որ գրավված էր Օմարի բարձունքը:

Մենք արդեն դեկտեմբերի 31 –ին մի բատալիոնով, ըստ հրամանի շարժվել ենք Օմար, երկու օր հետո մյուս գումարտական է տեղափոխվել Օմար: Էդ ժամանակ արդեն մեր պաշտպանողական, իրենց հարձակողական օպերացիաներն էին, և ամեն օր նրանք ավելի էին ուժեղացնում իրենց ճնշումը, Օմարի այս կողմ արդեն հսկայական քանակի տեխնիկա, մարդկային ուժ էր կուտակվել: Լայնածավալ հարձակումն սկսվեց թե՛ Վարդենիսի, թե՛ Քարվաճառի ուղղությամբ, մենք պաշտպանվում էինք, որպեսզի խուսափենք մարդկային շատ զոհերից, նահանջել ենք ամբողջ ճակատով և մեզ ավելի հարմար դիրքեր ենք ընտրել, պաշտպանվել ենք այդ գծից, որպեսզի չկարողանան ներթափանցել Վարդենիս:

Սասուն Միքայելյանը սկզբնական շրջանում, իհարկե եղել է, ընդհանուր նահանջի ժամանակ, երբ երկրորդ պաշտպանական դիրք էինք բռնել, արդեն այդտեղ չէր, ինքը զոհ էր տվել, տարան զոհվածին հուղարկավորելու: Էդ ժամանակ արդեն շատ ջոկատներ դուրս եկան վերակազմավորվելու:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Օմարի դեպքերը շահարկելը ստորություն է, դավաճանություն. Մելքոնյանը` Շահնազարյանին”

Մեկնաբանել