«Շատ ծանր չտարանք». Ալումյան

Dec 06, 2018 Comments Off on «Շատ ծանր չտարանք». Ալումյան

Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը: Այս մասին, այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Դիտարկմանը, որ երկրորդ նախագահի անձնագիրն իր ձեռքում չէ, Ալումյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մենք կկարողանանք այդ հարցի տեխնիկական մասն ապահովել: Բայց ես չեմ կարող մեկնաբանել, թե արդյոք նա կցանկանա մասնակցել ընտրություններին, թե ոչ: Եթե ինքը որոշեց, որ պետք է մասնակցի, տեխնիկական մասը կկարողանանք ապահովել: Այլ բան, որ ինչ-որ պահի իրեն պետք էր բուժման կուրս անցնել Մյունխեն քաղաքում, բայց դա թույլ չտրվեց: Շատ ծանր չտարանք»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: