Ինչ ընթացակարգով պետությունը կվերցնի Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի գույքը

Dec 06, 2018 Չի մեկնաբանվել

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին:

Բաբայանն ասաց, որ նախ պետք է իրավապահ մարմիններից համապատասխան դիրքորոշում լինի, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի գործընթացը:

Մաքսային պետական ծառայության նախկին պետ Ամեն Ավետիսյանի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի Գորլդեն Փելես հյուրանոցը նվիրել պետությանը: Նարեկ Բաբայանի խոսքով՝ կոնկրետ Գոլդեն Փելեսի հետ կախված արդեն ընթացակարգն է մշակվում: Դրանից հետո կառավարության համապատասխան որոշման նախագիծ կներկայացվի, դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն, կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը:

Նարեկ Բաբայանը նշեց, որ Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի հետ կապված համապատասխան վարույթն իրականացնող մարմնի եզրակացությունը կարևոր է. «Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, և ճիշտ չէ ապօրինաբար ձեռքբերվածն ընդունել, համենայնդեպս, կախված է նաև իրավապահ մարմնի եզրակացությունից: Մյուս կողմից էլ կառավարությունն ինքն է որոշում ընդունելու՝ հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ, այստեղ արդեն սա դառնում է քաղաքական որոշում: Առայժմ մենք սպասողական դիրքում ենք»:

Նարեկ Բաբայանը նշեց, որ առայժմ այդ տարածքները ֆինանսապես գնահատված չեն:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչ ընթացակարգով պետությունը կվերցնի Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի գույքը”

Մեկնաբանել