Ծառուկյանն այդքան էլ գոհ չէ

Dec 06, 2018 Comments Off on Ծառուկյանն այդքան էլ գոհ չէ

Գյումրեցիների համար ամենածանր խնդիրը՝ դեռևս չլուծված տնակների հարցն է, Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը: «21-րդ դարում ենք, արդեն 30 տարի է, որ մարդիկ դոմիկում են. պետության առաջնային խնդիրն ա, որ այդ հարցը կարգավորի: Ես ոչ թե, ասենք թե, մյուս քաղաքական, ասենք թե, ուժերի պես ասում եմ՝ զարգացնեմ, ծաղկացնեմ, հզորացնեմ, բայց էդ մարդիկ իրական կյանքում թող մի հատ իրենց, ասենք, առօրյա աշխատանքով ծաղկացրած լինեն որևիցե մի բան, նոր խոսեն, ասենք թե, ամբողջ ժողովրդի վիճակը բարելավելուց: Այսինքն, թող իրենք իրենց վիճակը բարելավեն, նոր խոսեն պետության, ժողովրդի վիճակի բարելավումից»:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում, խոսելով Հ1-ի եթերում քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճից, նշեց, որ այդքան էլ գոհ չէ. «Դե նորմալ էր, առաջին անգամ հանդիպեցինք, բայց այնքան էլ այն չէր, ինչ որ ես ուզում էի: Ստացվեց, բայց իմ սրտով չստացվեց, որովհետև ամբողջ աշխարհի հայությունը սպասում էր, որ ամեն կուսակցության ղեկավար իր մոտեցումը, ծրագիրը կետ առ կետ ասեր, ոչ թե՝ զարգացնելու եմ, ծաղկացնելու, պետք է ասեր՝ ի՞նչ սկզբունքով է անելու, ո՞նց: Ես պատկերացնում էի, որ ամեն մեկը պետք է ասեր, թե ոնց պետք է անի տվյալ ոլորտի զարգացումը, ինչ փողերով, այսօր միլարդներ չունեք, 6-7 մլրդ պարտք ունեք, պատերազմող երկիր ենք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: