Հայաստանը շահագրգիռ է և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը… Փաշինյան

Dec 06, 2018 Comments Off on Հայաստանը շահագրգիռ է և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը… Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 6 – ին մեկնարկել է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ինտեգրման ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիների և մեխանիզմների որոնման համար:

«Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը: Աջակցում ենք ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին 2019թ. և այն ջանքերին, որոնք ուղղված են ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանը: ՀՀ կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո այդ պայմանագրերը կներկայացնի խորհրդարանին:

Հարգելի՛ գործընկերներ, այսօր Հայաստանում տեղի են ունենում մեր հանրության կենսական բոլոր ոլորտներին առնչվող փոփոխություններ»,- ընդգծեց Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: