Սպառնալիքները թեև քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղված էին այս դատարանին. Հայկ Ալումյան

Dec 06, 2018 Comments Off on Սպառնալիքները թեև քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղված էին այս դատարանին. Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց վերջնական որոշումը կհրապարակեն ուրբաթ երեկոյան, երբ պարզ կլինի, թե դատարանն ինչ որոշում է կայացրել պարոն Քոչարյանի կալանավորման հարցի վերաբերյալ:

«Ինչպես գիտեք, դատավարությունը Վերաքննիչում ավարտվեց դեկտեմբերի 4-ին ու որոշումը պետք է հրապարակվի դեկտեմբերի 7-ին: Մենք տեսանք, որ նույն օրը, երբ ավարտվեց դատավարությունը, պարոն Փաշինյանը ելույթ ունենալով Աշտարակում, սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ: Գտնում ենք՝ սա պատահական չէ, սպառնալիքները թեև քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղված էին այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: