Կառավարությունը թույլատրեց աջ ղեկով մեքենաները ներմուծել, ղեկը տեղափոխել ու շահագործել

Dec 06, 2018 Comments Off on Կառավարությունը թույլատրեց աջ ղեկով մեքենաները ներմուծել, ղեկը տեղափոխել ու շահագործել

ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող տրանսպորտային միջոցները ներմուծել ՀՀ տարածք, մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

Որոշման նախագիծը կազմվել է ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: