«Պոդիումից մարդ ու կնիկ ամեն օր նոր շորեր են ցուցադրում».Գուրգեն Եղիազարյան

Dec 09, 2018 Comments Off on «Պոդիումից մարդ ու կնիկ ամեն օր նոր շորեր են ցուցադրում».Գուրգեն Եղիազարյան

Երեկ  համացանցում հայտնվեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը, որն ըստ էության ամիսնր առաջ արված ձայնագրության երկրորդն մասն է՝ լրացված տարբերակով: Խոսակցության ընթացքում երկրի ուժային կառույցների ղեկավարները և վարչապետի պաշտոնակատարը խոսում են ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերի մասին , Վանեցյանը մասնավորապես, գործընկերոջն ասում է, որ <<դատավորը թեմա չի>>, որ նրան կասեն ամեն ինչ, սկզբում, սակայն, որոշեն, թե Խաչատուրովին ինչպես ազատեն, ինչքան գրավ կիրառեն, որ կարողանա մուծի, որովհետեւ եթե առանց հետկանչի ձերբակալեն, խնդիր կունենան ռուս գործընկերների հետ: Ձայնագրության վերաբերյալ խոսեցինք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Ձայնագրությունում հնչեցին արտահայտություններ, որոնք լայն քննարկում են գտել, ըստ Ձեզ ԱԱԾ պետը ունի դատավորների նկատմամբ նման լիազորություններ, ինչի մասին ինքը խոսում է: Պաշտոնյանեի այս զրույցը հերքում է արդյոք այն հավաստիացումը, որ դատավորների նկատմամբ ճնշումներ չկան:

-Գիտեք ինչ կապ ունի Նիկոլն է ուղղակի ազդում դատավորների վրա, թե ասենք ԱԱԾ պետը կամ մեկ ուրիշը: Այս ձայնագրությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք դեռեւս պետություն չունենք, իսկ վարչապետական այդ խոստումները ընդամենը խոստումներ են, նա եկավ ու ընդհանրապես ոչինչ չի անում իր խոստումների վերաբերյալ, որն անում էր ընդդիմադիր կարգավիճակում՝ Սեւանի ջրի բացթողումից սկսած կարմիր գծերով եւ 50/50-ով վերջացած:

-Եթե առաջին ձայնագրությունը բացահայտվեր, կհաջորդեր երկրորդը եւ միթե իսոկապես դժվար է բացահայտել գաղտնալսման օջախը:

-Նախեւառաջ սա խայտառակություն է հենց ԱԱԾ-ի համար: Սերժ Սարգսյանի օրոք մենք ԱԱԾ չենք ունեցել, եղել է քաղաքական ոստիկանություն, զբաղվել են քաղաքական գործիչներով, մոռացել են հետախուզություն, հակահետախուզություն, իրենց գործը սկսվել եւ ավարտվել է մեզանով, նույնը շաունակվում է հիմա: Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը չէր հայտարարում, հիմա այս մեկը այտարարում է նախապես: Էդ  խելքով ոնց բացահայտեն, բացահայտելու համար պետք է խելք ունենան: Այնպես են անելու, որ այս իշխանությունները մի բան խոսելու համար պարտադիր հանդիպեն: Այս  ամենը խորը վտանգներ է պարունակում, մենք ամեն ինչ գիտենք, բայց այս ձայնագրություններից թշնամին է ամեն ինչ իմանում: Բոլոր մասնագետներին մինչեւ հիսուն տարեկանը Սերժ Սարգսյանը թոշակի ուղարկեց էն պետի հետ, որն արդեն գնացել-պրծել է: Ես  առիթով ասել եմ՝ հետ բերեք այդ մասնագետներին, որոնք լավ մասնագետներ են:Դուք հարցնում եք՝ դժվար է բացահայտել, կյանքը ցույց տվեց, որ մեկի համար դժվար է, մյուսի՝ ոչ: Մենք լսեցին չէ, որ ասացին հեսա բացահայտված է, պարզ  է ով է պատվիրել:

-Ինչ նկատի ունեք՝ պարզ է, ով է պատվիրել:

-Սրանց թիրախը վերջին ամիսներին երկու հոգի են Քոչարյանն ու Աբրահամյանը, մեկ էլ Մայրապետյանը, որին պատանդ են վերցրել ցուցմունք տալու համար:

-Դավիթ Շահնազարյանին ասուլիսում հնչեցրած հայտարարությունների համար հրավիրել են ԱԱԾ, ինչ կասեք:

-Հերթական հիմարությունն են արել, Նիկոլը մի կողմից ասում է, որ ցուցում չի տալիս, մյուս կողմից մենք տեսան մի քանի օր առաջ ցուցում տվեց բռնելու:

-Նկատի ունեք հարթակից հնչեցրած հայտարարությո՞ւնը:

-Այո, բայց դա հարթակ չէ, պոդիում է, որտեղ մարդ ու կնիկ ամեն օր նոր շոր են ցուցադրում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: