Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշո՞ւմ են ուզում կայացնել

Dec 06, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշո՞ւմ են ուզում կայացնել

Արդեն իսկ ակնհայտ է, որ դատական իշխանությունը գտնվում է գործադիրի լուրջ ճնշումների տակ և այլևս հնարավոր չէ խոսել այն մասին, թե իբր դատարաններին չեն զանգում կամ հրահանգներ չեն տալիս կառավարության շենքից:

Ակնհայտ է նաև այն, որ քարոզարշավի վերջին օրն է նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որպեսզի դրա հետ կապված թեժ ֆոնը պահպանվի մինչև ընտրություններ: Կկայացվի՞ կալանքի որոշում, թե՞ ոչ, կերևա ուրբաթ օրը: Այդ օրը կերևա, թե ինչ ճանապարհով է զարգանալու դատական համակարգը և հետհեղափոխական Հայաստանը: Մեկ բան պարզ է, որ այն, ինչ տեղի կունենա ուրբաթ օրը ժամը 16:00-ին ավելին է, քան պարզապես դատական վճիռ կայացնելը, քանի որ իրականում դատավորը պատմություն է կերտելու՝ պատասխան տալով հետևյալ հարցին. կարելի՞ է արդյոք անհիմն կալանավորել հայկական երկու պետությունները ղեկավարած մարդուն: Մենք որպես ազգ ունա՞կ ենք նման ինքնադավաճանություն գործել, թե՞ ոչ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: