Սպառնալիքների շարան Նիկոլ Փաշինյանից

Dec 07, 2018 2 Comments

Նոր իշխանությունները գերազանցեցին նախորդներին։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին քաղաքական եւ քաղաքացիական ընդդիմախոսների հարցերը լուծում էին «սուսուփուս», ապա Նիկոլ Փաշինյանը նախապես զգուշացնում, ավելի ճիշտ սպառնում է, որին հաջորդում են գործությունները։ Այսպիսով՝ նախընտրական քարոզարշավը դեռ չի ավարտվել, բայց այս օրերին պետության ղեկավարը կամ այլ կերպ ասած վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը աջ ու ձախ սպառնալիքներ է «շռայլել»։ Քարոզարշավի մեկնարկին առաջին հարվածը բաժին հասավ Լոռու համայնքապետերին․«Դուք ո՞վ եք, որ գյուղացուն վախեցնեք։ Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին։ Ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր։ Նենց կպառկացնենք ասֆալտին, որ տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։ Թող մեկը չփորձվի թփրտալ, բոլորիդ պատերով կտանք, դուք ծակերից չպետք ա դուրս գաք, ձեր տեղը բանտում ա, ու դուք բանտերից դուրս չեք էլ գալու»,- հարթակից ասաց Փաշինյանը՝ սպառնալով, որ բոլորի հետեւից անձամբ գնալու է, բոլորին հատ-հատ անդրադառնալու է։ Նա չխնայեց Սասնա ծռերին, որոնց իր քաղաքական կամքով ազատ էր արձակել։ Երբ Ծռերը խոսեցին իրենց ծրագրից՝ ասելով, որ «պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, եւ նոր ժամանակներում ձեւավորված եւ կուսակցություն կոչվելու իրավունք ունեցող ուժերը կկարողանան լիարժեք մասնակցել ընտրություններին եւ արտահայտել մեր ժողովրդի կամքը»։

Ի պատասխան, Փաշինյանը սպառնաց․ «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ։ Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»։ Փաշինյանը նույնիսկ հարվածեց Արցախի պաշտոնյաներին, որոնք Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունից հետո պատասխան հայտարարություններով հանդես եկան։ Ճամբարակ համայնքում ունեցած ելույթում դիմեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: «Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել եւ ինչի՞ են փորձում խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, եւ այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին եւ ուղարկել իրենց աշխատանքը կատարելու»,- ասաց Փաշինյանը: Հասավ նաեւ ԼՂ նախագահի խոսնակին, որը համարձակվել էր Փաշինյանի հակադարձել, որ ինքը միակը չէ, ում որդին ծառայել է բանակում։ Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորեց նաեւ ուշադրություն դարձնել իր խոսնակին։ Սպառնաց նաեւ Դավիթ Շահնազարյանին ու Հրանտ Մարգարյանին, որոնք քննադատել էին նոր իշխանություններին, առաջինը՝ «Արցախը հանձնելու դիմաց իշխանություն» սկզբունքի համար, երկրորդը՝ Հայաստանի բանակին ավելի քան յոթ ամիս զենք չմատակարարելու համար։ Գորիսում Փաշինյանը ՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հարցում իր ղեկավարած կառավարության քաղաքականության քննադատություններին ասաց ․«Որոշ քաղաքական ուժեր հասկացել են իրենց քաղաքական մահվան արձանագրումը և խնդրում եմ, շատ ուշադիր, ժողովուրդ, սա շատ կարևոր բան է, չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ՝ իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը զգալով, նրանք որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը:Սա շատ լուրջ վարկած է, որովհետևր ես իրոք, չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել: Ես կարծում եմ, որ այս ամենը դուրս է միայն զուտ քաղաքական հարթակներում քննարկելու տրամաբանությունից: Ես կարծում եմ, որ իմ ասած վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»: Սպառնալիք է հնչել նաեւ դատավորների հասցեին, տակավին երեկ․ «Կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում հեղափոխություն անելու: Այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները և այդ դատավորներին հատ-հատ բերելու ենք պատասխանատվության»։ Ավելորդ է խոսել ՀՀԿ-ականների նկատմամբ նրա շուրջօրյա հայտարարությունների մասին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Սպառնալիքների շարան Նիկոլ Փաշինյանից” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    AN HVADAL A MNJEV HIMA VOYVE MI KAJ ANJ M JKA AYS NIKOL AFANDIYIN TUNJ JARTELU ZARMANALI A ???

  2. ԱնունAGOB says:

    AYS POLOR AHAVOR HAYDARKUN A HIMA NJ YRESOV LIKOL AFANDIN HOSALU A AVELI LAV A KDNI DAQ ANJNI YTE ANCHUCH KIJ M ARGANBADIV UNENA HIMA HAZARNEROV MARTIK LAV HASKAJAN VOR ABUCH HAMAJIK MN A

Մեկնաբանել