«Սիրիա զորախումբ ուղարկելու որոշմամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է թիրախ իսլամական ահաբեկչական տարբեր խմբերի համար». Դավիթ Շահնազարյան. տեսանյութ

Dec 02, 2018 Comments Off on «Սիրիա զորախումբ ուղարկելու որոշմամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է թիրախ իսլամական ահաբեկչական տարբեր խմբերի համար». Դավիթ Շահնազարյան. տեսանյութ

«Հայաստանի բոլոր 3 նախագահները մեզ համար այնպիսի վտանգավոր ռևերանսներ չեն արել` ի օգուտ Ռուսաստանի, որքան ներկայիս վարչախումբը: Ինչքան էլ ռազմավարական դաշնակցություն լինի, պետություններն ունեն իրենց շահերը և իրենց հակասությունները: Առնվազն 4 անգամ Սերժ Սարգսյանին առաջարկվել է զորախումբ ուղարկել Սիրիա, բայց նա չի համաձայնել: Նիկոլ Փաշինյանը դա ընդունեց: Երբ ասում են, որ դա հումանիտար առաքելություն է, հերթական անգամ խաբում են մեր հասարակությանը, որովհետև դրա համար կան Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններ, բայց եթե այնտեղ զորախումբ և զինվորականներ են գնում, դա լրիվ այլ կարգավիճակ է: Սա նաև օրենքի կոպտագույն խախտում է, որովհետև այս որոշումը պետք է հաստատվեր Խորհրդարանով»,- Անժելա Թովմասյանի` «Կենտրոն» Հ/Ը-ով հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

Սղագրությունը 168.am-ի

Մանրամասները` դիտեք տեսանյութում

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: