Հինգ ուժ կանցնեն խորհրդարան.ովքեր են նրանք

Dec 04, 2018 1 Comment

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների այս քարզարշավը մի շարք յուրահատկություններով է աչքի ընկնում, Ադիբեկյանը կանխատեսումներ է անում, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան:

Պարոն Ադիբեկյան, քարոզարշավի կես ճանապարհը հատված է, ինչ առանձնահատկություններով է այն աչքի ընկնում:

_Նախեւառաջ որեւէ անգամ ընտրողն այսքան ապակողմնորոշված չի եղել, քանի որ ընդդիմությունը դարձել է իշխանությունը, իշխանությունը՝ ընդդիմություն: Մենք ունենք ավանդական իշխանական եւ ընդդիմադիր ընտրողներ, հիմա իշխանամետ ընտրողներին, փաստորեն, ասում ենք դարձեք ընդդիմադիր եւ ճիշտ հակառակը: Այս իրավիճակը նրանք հոգեբանությանը հակասում է: Հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ ընտրություններին մասնակից  11 ուժերից տասը իրենց համարում են այս հեղափոխության աջակից, նրանք փորձում են կիսել հեղափոխականների ձայնը եւ միայն ՀՀԿ-ն է, որ միակ ընդդիմություն է հանդես գալիս:

Ճիշտ մարտավարություն է հանդես գալ հեղափոխության աջակից, չներկայանալ որպես այլընտրանք:

-Պարզ է, որ ոչ: Նրանք լուրջ խնդիր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու: Երեւանի ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ  այդ մարտավարությամբ շանսերը քիչ են: Հիմա էլ պարզ չէ, թե հեղափոխականները ինչպես են կարողանալու կիսել ավարը: Իմ Քայլը, բնականաբար, հավակնում է եւ կստանա բարձր տոկոսներ, սակայն արդյոք Լուսավոր Հայաստանին կամ բոլոր նրանց, որոնք նույն դիրքերից են հանդես գալիս, տրվելիք ձայնեը բավական կլինեն, որպեսզի մտնեն խորհրդարան, սա մեծ հարցական է:

Այնուամենայնիվ, ուրվագծվո՞ւմ է, թե քանի ուժ կանցնի խորհրդարան:

-Ըստ ամենայնի հինգ, դա կլինի Իմ Քայլը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Մենք-ը, Լուսավոր Հայաստանը, կամ հակառակը՝ Լուսավորը հետո Մենք-ը, որովհետեւ քարոզարշավից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն ունի  մեծ ներուժ, կադրեր, փորձ:

-Հանրապետականը սովորական քարոզարշավ չի վարում, հանդիպումներ չի ունենում ընտրողի հետ, սա ինչպես կանդրադառնա նրանց վարկանիշի վրա:

-Արդարացված է այդ մարտավարությունը, նրանք տեղերում շտաբեր ունեն, իմաստ չունի պտտվելու, ներուժ ունեն:

Իսկ մնացած ուժերին ինչն է խանգարում ընդդիմանալ իմ Քայլը դաշինքին, գուցե հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ պետք չէ ընդդիմանալ:

-Քաղաքական շուկայում էլ պետք է քո ապրանքը տարբերվի, եթե երկուսն էլ պոմիդոր են վաճառում, պիտի տարբերվի, բայց մերոնք ուզում են նույն պոմիդորը վաճառեն, տարբեր գներով, տեսնենք ՝ինչ կլինի:

Իսկ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հռետորաբանությունը ինչ ազդեցություն կթողնի:

Դժվար է ասելը, մի բան կարող եմ ասել, որ ընտրողը անձերով է առաջնորդվելու, ում ճանչում է, գիտի րան է ընտրելու: 1500 թեկնածու կա, մեծ մասը անծանոթ, ընտրողը ինչ տեղեկատվական բազա իտի ունենա, որ կարողանա իմանալ՝ ով ով է:

Անի  Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Հինգ ուժ կանցնեն խորհրդարան.ովքեր են նրանք” հրապարակմանը