Նազարբաևի տարօրինակ խորհուրդը. շրջել գերեզմանատանը

Nov 29, 2018 Comments Off on Նազարբաևի տարօրինակ խորհուրդը. շրջել գերեզմանատանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի կենսամակարդակից դժգոհ քաղաքացիներին կոչ է արել շրջել գերեզմանատանը, հաղորդում է INTERFAX-ը:

«Մենք կյանքում շատ ենք բողոքում՝ սա է պակաս, այն է պակաս: Եթե կյանքը շատ է ծանրացել ուսերիդ, գնա՛, շրջի՛ր հիվանդանոցներով, ծայրահեղ դեպքում գերեզմանատուն գնա: Այնտեղ պառկածների համար շատ ավելի վատ է, քան քեզ համար: Ձեռքեր ու ոտքեր ունենք, մեր գլխի մազերն ենք պոկում. օ՜յ, որքան վատ է»,-հայտարարել է Նազարբաևը:

Նա նշել է, որ բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել շատ աշխատելու դեպքում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: