Կգա ժամանակ, որ Նիկոլի «սև լենտերը» ևս կկապեն. Մենուա Հարությունյան

Nov 28, 2018 6 Comments

Նոյեմբերի 26-ից մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի շուրջ hayeli.am-ը զրուցել է «Հանրապետական կուսակցության» կողմից Սյունիքի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Դուք ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված եք Սյունիքի մարզում: Մի փոքր նկարագրեք՝ ինչպիսի՞ քարոզարշավ է այդտեղ ընթանում:
-Սյունիքում տեղի են ունենում տարօրինակ իրադարձութուններ: ՀՀԿ-ական քաղաքապետերը հերթով դուրս են գալիս կուսակցությունից և մի գիշերում անցնում ՔՊ-ի շարքերը: Ես հակված չեմ մտածելու, որ իրենք դավաճաններ են և իրենց կամքով են դուրս գալիս կուսակցությունից: Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը կիրառում է իր ամբողջ վարչական ռեսուրսը և այդ մարդկանց ստիպում, որպեսզի դուրս գան ՀՀԿ-ից: Իմ տպավորությամբ՝ ՀՀԿ-ն Սյունիքում ոչ թե պայքարում է ՔՊ-ի դեմ, այլ նախկին հանրապետականների, և սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ասածները միֆ են, թե լինելու են ազատ, արդար ընտրություններ. ավելին ասեմ՝ նախկին հանրապետական քաղաքապետերն այսօր ավելի սկզբունքային են պայքարում ՀՀԿ-ի դեմ, քան ՔՊ-ականները:
-Հետևու՞մ եք, թե ինչպիսի սուր քննադատություններ են հնչում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ուղղված ՀՀԿ-ին, և հակառակը:
-Իհարկե հետևում եմ, ես ևս քննադատություններ եմ հնչեցնում, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից այս օրերին անհասկանալի մտքեր են հնչում, օրինակ, ամենաանհասկանալի մտքերից մեկն այն է, որ երեկ ասում է՝ Սասուն Միքայելյանին քննադատողները խնդրել են, որ իրենց անվան հետ կապված գործեր չբացվեն: Այսինքն, նա դա հիշեցնելով՝ շանտաժ է անում մարդկանց` ասում է՝ դուք իմ դեմ դուրս գաք, ես ձեզ կդատեմ: Փաշինյանն ուղիղ շանտաժ է անում իր մրցակիցներին, բա ու՞ր մնաց արդար պայքարը:
-Քարոզարշավ է և բնականաբար պետք է շփվեք նաև մարդկանց հետ: Հասցրե՞լ եք խոսել սյունեցիների հետ, ի՞նչ մտահոգություններ ունեն:
-Իհարկե, հանդիպում եմ մարդկանց, կան մարդիկ, որ իմ հետ բանավիճում են, ասում են, որ ինձ չեն ուզում լսել, կան մարդիկ, ովքեր հիասթափված են Նիկոլից, ու ասում են, որ գնալու են հենց հանրապետականներին ընտրեն: Հետաքրքիր է, որ Սյունիքի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն տեսնում է միայն ՀՀԿ-ին ու Սասնա Ծռերին. մարդիկ հասկանում են, որ պետք է ընդդիմություն լինի:
-Ձեզ ինչպե՞ս են վերաբերվում, դիմավորում՝ հաշվի առնելով, որ հեղափոխության օրերին կային մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի համար անվանական ծաղկեպսակներ էին պատրաստել, սև ժապավեններ, դագաղներ:
-Այդ ամենը, որ մենք տեսանք այդ օրերին Հայաստանի տարածքում ,անհեթեթ ու անընկալելի գործընթաց էր: Ես դա քննադատեցի և հիմա էլ նման երևույթներին բացասաբար եմ վերաբերվում: Այսօր Նիկոլին հավատացողների թիվը մեծ է, և եթե նա չկարողանա արդարացնել ժողովրդի սպասելիքները կգա ժամանակ, որ Նիկոլի «սև լենտերը» ևս կկապեն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

6 Անդրադարձ “Կգա ժամանակ, որ Նիկոլի «սև լենտերը» ևս կկապեն. Մենուա Հարությունյան” հրապարակմանը

  1. Կգա ժամանակ, որ Նիկոլի «սև լենտերը» ևս կկապեն. Մենուա Հարությունյան | Imedia says:

    […] ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի շուրջ hayeli.am–ը զրուցել է «Հանրապետական կուսակցության» կողմից […]

  2. Կգա ժամանակ, որ Նիկոլի «սև լենտերը» ևս կկապեն. Մենուա Հարությունյան — Haynews says:

    […] ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի շուրջ hayeli.am—ը զրուցել է «Հանրապետական կուսակցության» կողմից […]

  3. Robert Saroyan says:

    Տո ՝ Էս Թշվառ , Էս ՝ Տանձը – Արա Էլի Դու ՞ , Բայղուշի Քո ՝ Բայղուշ ակնոցների Հոգով ՝ Կռռում ու ՝ Նաֆսում ես Նիկոլին – Դու Լավ Բախտ Բացող Փակող Կըլլնես – Ժամանակին ՝ -«Ծառուկյանը 7 Եկեղեցի Կառուցած Մարդ» ա ԼԱԱԱԱԱԱԱԱՎ Սապոնվել ես Նրան . Գնա Սրա Տերտերներից Մեկին Նաֆսի Խաչ Ձեռից Վեկալ , ու ՝ Սրան Նրան Ալէ Լույա Ալէ Լույա «Քո Մերը Բան» Փող Աշխատի. Հավատացյալները Չեն Էլ Հասկանում . Նրանց Սկի Տանձին էլ Չի , թե ՝ Դու Ինչ ես Հաչում .Նրանց Համար «Հասկանալն » Էական ՉԷ –

    Էականը ՝ ՀԱՎԱՏՈւՄ Են որ ՝ Դրախտ Են Գնալու , Է Է Քեզ էլ ինչա պետք որ ՝ Չ՜Հասկանան , ու ՝ դու Փող աշխատես , Քեզ Հասկացողներ Պետք Չեն , կամ ՝ դու Ի՞նչ ես ասում որ ՝ Ինչ պտի հասկանան քեզ Մարդիկ . Նիկոլ Հա Նիկոլ , Նիկոլ Հա Նիկոլ , Նիկոլը Ըսենց Նիկոլն Էս Ասեց Նիկոլը Սութ Ասեց .
    Արա Ի՞նչ Սութ . Երեկ Նիկոլը Մի «ՍՈՒԹ» ասեց Էսօր Սերժի Ախպերը 30.000.000 Միլլիոն Դոլլար Հայաստանի Կառավարությանն Նվեր Տվեց – ԸՀԸԸԸ . Դու Կարաս Մի Հատ Ընենց ՍՈւԹ Էլ Դու Ասես որ ՝ 1.000.000 Դոլլար Բերի Ինձ ու ՝ Քեզ Հալլալ ախերաԲաժին Անենք , Կարա՞ս –
    Հիմա Կասես Սերժի Ախպերը «ՈւՐիՇ » Տղայա , Տվեց … Հիմա տեսար որ ՝ Նիկոլը Չ՜Խաբեց Դու ես ՝ ԱնԲաշար որ ՝ քո ՃՇՏԻՑ սկի Դու Չես Օգտվում Էլ ուր մնաց Երեխեքըըըը … դ

    Գնա Կաթողիկոսին Նաֆսի . ասա որ ՝ 10 Միլլիոն Չ՜տաս Կնաֆսես 3 Կնիկներին Ձեռից Կառնես – Տենանք Քո Ճիշտը ո՞նց ա աշխատելի . Տղա Քրիստոսի անունը Չտաս Նրանք Միասին Մոմի Լավ BUSINESS են անում . Նիկոլի Անունով Նաֆսի կարողա Ստացվի Քո Ճիշտը , HELLOWWWWWWWWWWW! –

  4. ԱնունAGOB says:

    NIKOL AFANDI TUN YV KO ZANBINR SBIDAK YK ISK MUYSER SEV NIKOL AFANDI ARTYOK KIDES ZUKARANI THTER SBDAK YN YV LINIINJI HAMAR YN HON ? ANMEN PAN BARJ A PARI AHORGAK ANUCH LINI

  5. ԱնունAGOB says:

    ayo baronayk CHAD CHUD ANBAYMAN ANQASQAJ