«Նախևառաջ Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն». Զախարովա

Nov 22, 2018 Comments Off on «Նախևառաջ Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ գերիների փոխանակման՝ Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի կողմերի միջև պայմանավորվածության, ինչն էլ ուղղված կլինի հակամարտության կարգավորմանը»,- նշել է Զախարովան:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին «բոլորը բոլորին» սկզբունքով։

Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եթե այն կայանա: Հիշեցնենք, որ նման հանդիպում նախատեսված է դեկտեմբերին՝ Միլանում:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: