Որոշում է կայացվել սպանել Մանվել Գրիգորյանին

Nov 20, 2018 Comments Off on Որոշում է կայացվել սպանել Մանվել Գրիգորյանին

Երեկ դատավոր Մարինե Մելքոնյանը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով նիստը, քանի որ մեկ այլ գործով խորհդակցական սենյակում է։ Այ մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Բայց քանի որ «լայվ» չկար, ՀՔԾ պետը հայտարարությույն չէր արել, մամուլի ասուլի չէր տվել, դատավորը նիստը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ այլ գործով խորհրդակցական սենյակում է։ Մենք սահման չենք նշել՝ մինչեւ 20 միլիոն դրամ, իհարկե հաշվի ենք առել, որ Մանվել Գրիգորյանը մյուս գործարար-կալանավորների հետ համեմատած օլիգարխ չի, չունի այդ հնարավորությունները։ Գուցե հանրությունը զարմանա, այն ինչ ես ասում եմ, բայց Մանվել Գրիգորյանի չունի նյութական այդ հնարավորությունները։ «Ռետրո» մեքենաները մարդկանց համար կարող են աչքը խմող թվալ, բայց շատ ավելի համեստ է։ Պաշտպանական կոմմը առաջարկել է մինչեւ 20 միլիոն դրամ գրավով փոփոխել խափանման միջոց կալանավորունտ։ Դա այն գումարն է, որը ընկերների, հարազատների օգնության դեպքում կարող է հավաքվել»,-նշեց պաշտպանը։

Նրա խոսքով՝ իրենք դատարանում հասնելու են արդարացման․ «Տպավորությունը այնպես է, որ, եթե գործերը քննեին ավելի անկախ դատավորներ, որոնք հայտնի են անկախ որոշումներ կայացնելով, հնարավոր է, որ Մանվել Գրիգորյանը լիներ ազատության մեջ։ ՀՔԾ-ի դրքորոշմանը հակում ունեցող դատավորները խաղում են մարդու ճակատագրի հետ։ Ըստ իսկ՝ նպատակն այն է, որ Մանվել Գրիգորյանին մահ պատճառեն, քանի որ առաջադրված մեղադրանքները զավեշտալի, թույլ, անպարկեշտ ու անբարոյական է, որի տակից նույնիսկ մեր դատարաններում հնարավոր չի դուրս գալ։ «Զինվորի հագուստ», «զինվորի փայ» ուժեղ բառերը, որոնք համացանցում ֆեյքերը թիրախավորում են, իրականությանը չհամապատասխանող են, փաստացի ամրագրված չեն։ Մենք այդ մասով ունենալու ենք արդար վճիռ, դրա համար ինձ թվում է՝ որոշում է կայացվել սպանել Արցախի հերոսին, որպեսզի խայատառակ չլինեն։»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: