Մարդ կա՝ կառավարությունում աշխատանք ենք տվել և հենց մտել է կաբինետ՝ սկսել է ընկերների հարցերը լուծել

Nov 20, 2018 Comments Off on Մարդ կա՝ կառավարությունում աշխատանք ենք տվել և հենց մտել է կաբինետ՝ սկսել է ընկերների հարցերը լուծել

«Իմ քայլը» դաշինքը բարձր որակի ցուցակ է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Միանշանակ, բարձր որակի ցուցակ ենք ներկայացրել: «Տաքսիստ», «խոպանչի», «դախլչի» կատեգորիաները չեմ հասկանում: Այսօր Հայաստանում գիտությունների թեկնածուներ կան, որ տաքսի են վարում: Ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում: Բացարձակ անընդունելի եմ համարում այս ընկալումը, ցանկացած աշխատանք, իմ գնահատմամբ, արժանի է հարգանքի: Մեծագույն հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ աշխատանք են անում, ովքեր ամեն օր առավոտյան ժամը 6-ին Երևանում փողոցներն են մաքրում: Չեմ ընդունում այդ պիտակավորումներն ու որակումները և կոչ ամեն անում զերծ մնալ այդ տրամաբանությունից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցակը կազմելիս փորձել են լինել առավելագույնս բալանսավորված, քանի որ կար մի ժամանակ, երբ իրենք խնդրում էին մարդկանց լինել իրենց ընտրական ցուցակում, բայց մերժել էին՝ վախենալով որոշակի ռիսկերից եւ սպառնալիքներից. «Մարդ կա մտել է Կառավարություն ու սկսել է իր ընկերների անձնական հարցերը լուծել, իմ անձնական հրահանգով ազատվել է աշխատանքից, հիմա ցուցակում չկա ու ասում են՝ ժողովրդավարության պակաս է»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: