Վարչապետն անհարմար է զգում

Nov 20, 2018 Comments Off on Վարչապետն անհարմար է զգում

Անհարմար եմ զգում, որ այս ընթացքում չեմ եղել Գյումրիում, ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում պետք է ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի գումարներ գերենացվել, որոնք կծախսվեն Գյումրիի խնդիրները լուծելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այն բյուջեն, որ մենք ունենք, ձեռնտու չէ մեզ: Սա իներցիոն բյուջե է: Նաեւ միջինժամկետ ծրագիրը հաստատել ենք գրեթե այնպիսին, ինչպիսին դրված է եղել սեղանին նախորդ կառավարության կողմից եւ բյուջեն, ըստ էության, ձեւավորել ենք այդ տրամաբանության շրջանակներում: Մենք պետք է աշխատանքի ծավալը հասկանանք: Կար բնակարանաշինության աջակցելու ծրագիր, որը կանգնեցվել էր, որովհետեւ մեխանիզմը համարվել էր անարդյունավետ: Հիմա քննարկման փուլում ենք, թե ինչպես այդ ծրագրերը շարունակենք: Գյումրիում փողոցների շինարարության մեծ ծրագիր է իրականացվում: Այնտեղ կան 1-2 ծրագիր, որոնք որոշակի քաղաքական առնչություններ կարող էին ունենալ, բայց ինձ ասել են, որ այդ ծրագրերը քաղաքական դրդապատճառներով չեն կանգնի եւ պիտի շարունակվեն»:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ բնակարանների կառուցման մասին՝ նշելով. «Այսօր տնաշինական մի քանի նախագծեր կան, որ նոր տեխնոլոգիաներով բնակարաններ կառուցվեն աղետի գոտում: Դրանք շատ գայթակղիչ ծրագրեր են, բայց մենք խնդիր ունենք գնահատելու, թե այդ նախագծերը էկոլոգիական առումով, իրացվելիության առումով, եղանակային պայմաններին համապատասխանության առումով որքանով են ճիշտ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: