Արսեն Թորոսյանին թիրախավորել են, որովհետև կպել է սրբություն սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան (video)

Nov 20, 2018 Comments Off on Արսեն Թորոսյանին թիրախավորել են, որովհետև կպել է սրբություն սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան (video)

 

«Ասում են՝ նախարարն ասել է փետրվարի 31, դուք չգիտե՞ք՝ այդ նախարարն ով է: Կամ ֆեյք են բացում, ասում են՝ կրթության նախարարը տառասխալներով ստասուս է գրել: Մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին են խոսում. գիտությունների թեկնածուի: Հարց չի առաջանո՞ւմ, թե Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչո՞ւ են արշավ սկսել… որովհետև Արսեն Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն կատարել Հայաստանի սրբություն սրբոցի վրա: Էդ ո՞վ է նա, որ նման բան արեց: Հենց տենց արեց: Ասել ենք՝ թալանված ամեն կոպեկի հետևից գնալու ենք: Բա սա իրավիճա՞կ է, որ տեղի է ունեցել այդ հիվանդանոցում, դա խայտառակություն է:Մի կարկառուն ՀՀԿ-ականի դիտարկումն իմ  թիմակիցների մասին:  Վերջերս ՀՀԿ-ի մի կարկառուն ներկայացուցիչ ասում է՝ ինչպե՞ս կարելի է մարդուն նշանակել պաշտոնի, եթե նա որևէ բան չի ղեկավարել: Եվ դա ասողը չի ասում, որ ինքը որևէ բան չի ղեկավարել, իր կյանքում որևէ բան չի ղեկավարելու: Իհարկե՝ իմ թիմակիցները կոռուպցիայի փորձ չունեն, և ես շատ գոհ եմ: Ասում եմ՝ այն պաշտոնյան, ով կփորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ թշնամին կդառնա»,- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  ասուլիսում անդրադարձավ իր գլխավորած կառավարության անդամների հասցեին հնչող քննադատություններին:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: