Ինչու է ցուցակից հանվել Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյի անունը

Nov 20, 2018 Comments Off on Ինչու է ցուցակից հանվել Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյի անունը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի անունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Բաբայանը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեր Կոտայքի մարզից: Բայց երբ ԿԸՀ-ն ԲՀԿ ցուցակը հետ էր ուղարկել կուսակցություն եւ 48 ժամ տվել ուղղումների համար, ուղղված ցուցակում Էդուարդ Բաբայանի անունը այլեւս չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: