Հայաստանը դատարկելու գաղափար. ո՞ւմ համար է սա անում Նիկոլ Փաշինյանը

Nov 21, 2018 1 Comment

Համացանցում ակտիվ քննարկվում է օտարերկրյա տրանֆերտները եկամուտ դիտարկելու և դրանց վրա համապատասխանաբար 23 տոկոս եկամտային հարկ կիրառելու հարցը: Այսպես կոչված, խոպանչիներին հարկելու մասին օրինագիծն առաջացրել է համընդհանուր դժգոհություն, և սա ինքնին հասկանալի է:

Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Այնուհետև ՊԵԿ-ը տարածեց պարզաբանում, որտեղ ասվում էր, որ նման նախագիծ դեռևս չկա, սակայն գաղափար, ամեն դեպքում կա: «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,- նշվում էր պատոնկան պարզաբանման մեջ:

Ավելի ուշ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, Դավիթ Անանյանը, պարզաբանելով խնդիրը, ասել էր, որ կա այդպիսի գաղափար՝ ներդնել 18-65 տարեկան ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ. «Արդյոք դրսից եկող տրանսֆերտները ևս պետք է հարկվեն, մենք ասել ենք, որ հանրային քննարկումների արդյունքում նման որոշում չունենք կայացված: Բայց այդպիսի քննարկումների արդյունքում եթե որոշվի, որ դա եկամուտ է, այդ եկամուտը, այո՛, կարող է ներառվել հայտարարագրում: Բայց հայտարարագրում ներառելը չի նշանակում, որ այն պետք է հարկվի,- ասել է Անանյանը և բացատրել,- Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարեւանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել եւ ուղարկել, որը չի հարկվել: Այո՛, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»:

Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ, օրինակ, ՌԴ-ում սևագործ աշխատանքով գումար վաստակող մեր հայրենակիցները, Հայաստանում ապրող իրենց հարազատներին գումար ուղարկելիս պետք է նաև մտածեն, թե ինչպես ներկայացնեն հարկման մասին փաստաթղեր, հակառակ պարագայում ՀՀ-ում կարող են հարկ վճարելով փաստի առաջ կանգնել: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանը տարեկան միջին 1,7 մլրդ դոլար արտաքին տրասֆերտներ է ստանում, դրա հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունից: Թե դրա քանի տոկոսն է հարկվել ՌԴ-ում, քանիսը՝ ոչ, որևէ մեկին հայտնի չէ: Բայց այդ գումարների որոշակի մասը բյուջե բերելը, դատելով վերը բերված պաշտոնական հայտարարություններից,  փաստորեն, դիտարկվում է ստվերի դեմ պայքարի բաղադրիչ: Իրականում սա մեծագույն աբսուրդ է, որի հետևանքը կարող է լինել արտագաղթի խթանումը: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մեկնել են արտագնա աշխատանքի, սակայն ընտանիքը մնացել է Հայաստանում, այս գաղափարի իրագործման հետևանքով, ուղղակի ընտանիքներով հեռանալու են երկրից: Ավելի պարզ՝ սա Հայաստանը դատարկելու գաղափար է. ո՞ւմ համար է սա ուզում իրագործել հեղափոխական կառավարությունը՝ հայտնի չէ:

Օտարերկրյա տրասֆերտները ոչ մի դեպքում Հայաստանում չեն կարող հարկվել որպես եկամուտ, այն պարզ պատճառով, որ դրանք չեն ստեղծվել Հայաստանում: Հայաստան մտնող գումարները հավելյալ շրջանառություն են ապահովում՝ խթանելով սպառումը: Այդ գումարով մարդիկ սնունդ, հագուստ, կենցաղային տեխնիկա, բնակարան և ավտոմեքենա են գնում, իսկ այդ ապրանքների գնի մեջ հարկերն արդեն ներառված են: Փաստորեն օլիգարխներին ասֆալտին փռելու օպերացիան բյուջեն լցնելու առումով ցանկալի արդյունք չի տվել: Թերևս նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է, կամ էլ օլիգարխներն արդեն փող չունեն: Ուստի իշխանությունները որոշել են ասֆալտին փռել խոպանչիներին՝ առանց լրջորեն ծանրութութև անելու դրա հետևանքներն ու վտանգները: Հետաքրքիր է՝ ո՞ւմ ուղեղում է հղացել այս «հանճարեղ» գաղափարը:

 

Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Հայաստանը դատարկելու գաղափար. ո՞ւմ համար է սա անում Նիկոլ Փաշինյանը” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    ayo ays pogoji gravarutyun bidi pjajnen hayrenikq ayo zarmanali a vor tyr jek haskajer minjyv yrp ???