«Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին»

Nov 19, 2018 Comments Off on «Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելը, բնականաբար չէր կարող Հայաստանի կողմից լռության մատնվել։ Իսկ թե ինչքան փակ էր այդ նիստը, կարելի է կռահել․ անգամ Նիկոլը ստիպված էր շարժվել պրոտոկոլի թելադրանքով ու իր վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ լայվ չմտնել ու չզեկուցել ժողովրդին նիստի մանրամասները։

Դե պատկերացրեք. եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին։ Սա հասկանալու համար նախկին իշխանություն լինելը, դրան հարելը կամ համակրելը լրիվ բավարար է, բայց մարդիկ համառորեն դա չեն ուզում։

Լավ, ի՞նչ եք ուզում, տղերք, երկրի վարկանիշը մոռացաք, դրսում միասնական ներկայանալը մոռացաք, ինչի՞ եք ուրախանում ու չարախնդում։ Հեռատեսությունն ու հայրենասիրությունն ուր թողեցի՞ք, թե՞ անկեղծորեն հավատում եք հայտնի անեկդոտին, որ մեկը լսում է, թե աշխարհի վերջն է` տները ծախում

Ռուսաստան է գնում։ Երկիրը ընդհանուր է, անգամ եթե համարում եք, որ մարդը սայթաքել է, դրանից հրավառություն սարքելը մեղմ ասած դավաճանություն է, շատ մեղմ ասած․․․»:

ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝…

Gepostet von Hovhannes Manoukian am Samstag, 17. November 2018

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: