Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

Nov 19, 2018 Comments Off on Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ընդունեց Աֆղանստանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։ Նախարարները քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության եւ այլ հարցեր։ Դավիթ Տոնոյանը առաջարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները եւ հումանիտար համագործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Թարիք Շահ Բահրամին իր հերթին շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին այցի ինչպես նաեւ հայ խաղաղապահների առաքելության համար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: