Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ

Nov 19, 2018 Comments Off on Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ

Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքում գրառում է կատարել, ըստ որի ինքը կողմ է, որ բոլոր ՀՀ քաղաքացիները հարկ վճարող դառնան, քանի որ դա բոլոր քաղաքակիրթ երկրներում դարձել է բնական նորմ:

Ինչ խոսք, առաջին հայացքից նա ճիշտ է ասում, պետությունը պետություն չի դառնա, եթե իր քաղաքացիները չսովորեն հարկեր վճարել:
Բայց արի ու տես, որ այդ գաղափարը չի ընդունվում մեր քաղաքացիների մեծ մասի կողմից: Այստեղ էլ Դանիելը օրիգինալ չէ, նշելով, որ տրամաբանական է քաղաքացիների այս դիրքորոշումը: Պարզապես, ըստ նրա, պետությունը, օգտվելով Փաշինյանի բարձր վարկանիշից, վերջապես պետք է կարողանա կյանքի կոչել այս շատ կարևոր դրույթը:

Առաջին հայացքից պրոգրեսիվ պատկերացումներ ունեցող մարդու տեսակետ է, ով կոչ է անում Փաշինյանին՝ կատարել այս ոչ պոպուլյար քայլը հանուն պետության շահերի:
Սկսենք նրանից, որ այս տիպի մասշտաբային լուծումները իրականացնում են, երբ երկիրը գտնվում է թռիչքային զարգացման ուղու վրա, երբ միջին դասը կազմում է հանրության պատկառելի մասը, երբ երկրում արդեն առկա է քաղաքակիրթ աշխատանքի շուկա և մարդկանց զգալի մասը այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքների, երբ մարդկանց կենսամակարդակը մեծանում է տարեցտարի և այն տեսանելի է բոլորի համար, երբ բյուջեի վերահսկողությունը դառնում է թափանցիկ, այլ ոչ թե վերացական բնույթի է, և  վերջապես այն ժամանակ, երբքաղաքացիները սկսում են վստահել պետական ինստիտուտներին, այլ ոչ թե՝ անհատներին:

Դանիելը այս մասին կարող է չիմանալ, բայց երբ նա հղում է անում զարգացած երկրների փորձին, ապա գոնե պետք է ուսումնասիրած լիներ նրանց այդ խնդրի լուծման պատմական ուղին, այլ ոչ թե գնահատեր այսօրվա կտրվածքով:

Սակայն այս մտածողությունն ու գործելաոճը միայն Դանիելին բնորոշ չէ: Այն համատարած է մեր երկրում: Բոլորն ուզում են թվալ «խելացի ու պրոգրեսիվ» : Այդ հարցում ռեկորդը իհարկե պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մարդկանց կարելի է բնութագրել, որպես պրիմիտիվ, կեղծ-մտավորական տեսակներ, որոնց պատկերացումները խիստ մակերեսային են, իսկ մտածողությունը՝ աննկարագրելի ցինիկ: Կարելի է ասել, որ Հայաստանում գործում է այդպիսի մարդկանց պատրաստման «դպրոց»: Այդ մարդիկ, սովորաբար նստած են լինում «դրսի» գրանտների վրա, ունենում են ֆեոդալական ապրելակերպ, բայց իրենց մտքերը տեսքով շատ «արևմտամետ» բնույթ ունեն:

Նրանք տարեկան ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, որպես եկամուտ, փորձում են կիսաաղքատ մարդկանց հայրենասիրության դասեր տալ, իբր՝ «ինտելեկտուալ մտքերով» փաթեթավորմամբ:

Մեր ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նորմալ իրական փորձագետներ, տնտեսագետներ, կառավարման փորձագետներ, որոնք խորքային պատկերացում ունենան այս խնդիրների մասին:

Արդյունքում այդ բացը լրացնում են «ինտելեկտուալ» փաթեթավորմամբ , պարզունակ մարդիկ, որոնք այս հարցերում պարզապես տգետներ են, բայց անկեղծորեն չգիտեն դրա մասին:

Արդյունքում, ժամանակ առ ժամանակ, սկսում են այդպիսի քննարկումները: Այսօր դեռ լավ է, նախկինում, Գյումրիում նավահանգիստ էին պատրաստվում կառուցել: Եվ այսօր էլ այդ մարդիկ զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ:

Այնպես որ, կարիք չկա զարմանալու, քանզի այս մարդիկ քաղցկեղի նման վարակել են այս Հայաստանի տնտեսագիտական և կառավարման միտքն ու տրամաբանությունը, և թույլ չեն տալիս, որ նոր մտածողության ծիլեր դուրս գա այս ոլորտում: Դրա համար էլ , օրինակ, իրավապաշտպան վարդան Հարությունյանը զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ նույնիսկ հեղափոխությունները չեն կարողանում փոխել իրերի այս իրավիճակը:

zham.am

Արտակ Հակոբյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: