Բելառուսը ձեզ սպասում էր.Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին

Nov 19, 2018 Comments Off on Բելառուսը ձեզ սպասում էր.Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին

belta.by-ն գրում է ,որ Մինսկի Անկախության պալատում ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:  Երկու երկրների առաջնորդների բանակցություններն ընթանում են «դեմառդեմ» ձևաչափով, այնուհետ կանցկացվեն ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումների արդյունքում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: «Բելառուսը ձեզ սպասում էր: Մենք վաղուց էինք սպասում դրան»,- հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է, որ Բելառուսում Ադրբեջանին ընդունում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լավ հարաբերություններ են հաստատվել ամենատարբեր մակարդակներում:Ցանկանում եմ հերթական անգամ վստահեցնել, որ մեր հարաբերություններում փակ թեմաներ երբեք չեն լինի: Մեզ մոտ լավ հարաբերություններ են բոլոր ոլորտներում՝ և՛ առևտրատնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական: Սակայն դեռ ձգտելու բան կա»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: