Եթե անգամ իշխանությունը դա չուզի,Դավիթ Շահնազարյանը կանի.քաղտեխնոլոգ

Nov 19, 2018 Comments Off on Եթե անգամ իշխանությունը դա չուզի,Դավիթ Շահնազարյանը կանի.քաղտեխնոլոգ

«Դեռ մայիսից հստակ ձևակերպված էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, և այն, որ շատ քաղաքական ուժեր հայտարարում են, թե չեն հասցրել պատրաստվել, դրա պատճառը ոչ թե ընտրությունների անցկացման ժամկետի անսպասելիությունն էր, այլ դրանք նոր Ընտրական օրենսգրքով անցկացնելու ցանկությունը։

Շատ շատերի համար բավականին տհաճ սյուրպրիզ էր, որ նոր ԸՕ-ը չանցավ»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«ՀՀԿ-ի առաջին տասնյակում կլինեն մարդիկ, որոնց առաջադրումը քաղաքական նշանակություն ունի և մարդիկ, որոնք խորհրդարանում հայտնվելու պարագայում կարողանան հարցեր բարձրացնել․ օրինակ Դավիթ Շահնազարյանը կկարողանա Արցախի հարցով անընդհատ դեբատներ կազմակերպել, եթե անգամ իշխանությունը դա չուզի։ ՀՀԿ-ի ցուցակի առաջին շարքում հիմնականում խոսացող են»,-  անդրադառնալով ընտրություններին պատրաստված քաղաքական ուժերի ընտրացուցակներին՝ վերջինս առանձնացրեց ՀՀԿ-ի և իշխող ուժի ընտրացուցակները:

«Եթե անգամ ընտրությունները լինեին մի քանի ամիս անց, միևնույնն է՝ «Իմ քայլը»  ներկայանալու էր նույն էլեկտորատով։Այսօրվա իշխանության սոցիալական հենարանը փոխված է․ նրանք հիմնված են այն քաղաքացիական հոսանքների վրա, որոնք մասնակցել են ընտրություններին»,- ասաց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: