«Լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց». Հրանտ Բագրատյան

Nov 19, 2018 Comments Off on «Լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս. Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի` նախագահ Արմեն Սարգսյանի դերը։ Սա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայաստանանպաստ կարգավորման համար։ Ա. Սարգսյանն ունիկալ հատկություն ունի իր պաշտոնը սեփական հարմարվետությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։ Որտեղ որ աշխատել է՝ ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միայցյալ Թյագավորությունը)։ Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չառլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ-այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։ Չառլզն ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևն Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: