Հարկային արտոնություններ.ում նկատի ուներ Փաշինյանը

Nov 19, 2018 Comments Off on Հարկային արտոնություններ.ում նկատի ուներ Փաշինյանը

Գեղարքունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց,որ  ՀՀ իշխանությունները մտադիր են հարկային արտոնություններ տալ միկրոբիզնեսին՝ ազատելով հարկերից։ Ինչ է սա նշանակում. մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ բիզնեսներից կառավարությունը հարկ չի գանձի, որպեսզի այդ գումարը մնա բիզնեսմենի մոտ ու նորից շրջանառվի։

«Նույնատիպ ու ավելի ռադիկալ որոշման ենք գնալու տաքսիստների հարցում, թեև պարզ չէ՝ կհասցնե՞նք ընտրություններից առաջ ընդունել այդպիսի քաղաքականություն, թե՞ կմնա ընտրություններից հետո։Մասնավոր տաքսի վարողներին ընդհանրապես ազատում ենք որևէ տեսակի հարկերից։ Ասում ենք՝ եթե ուզում եք տաքսի վարել, իհարկե, պետք է մեքենան տեխզննում անցած լինի, ԱՊՊԱ անցած լինի և այլն, բայց տաքսի վարելու համար մենք հարկ  չենք վերցնելու:Սրանով մասնավոր տաքսի վարողները մինչ այս պետք է Երևանում ամսական 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ հարկ վճարեին, բայց նոր կառավարությունը մտադիր է չվերցնել այդ գումարը  »,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: