Կարևոր հայտարարություն` մասնավոր տաքսի վարող վարորդների համար

Nov 19, 2018 Comments Off on Կարևոր հայտարարություն` մասնավոր տաքսի վարող վարորդների համար

Հայաստանի իշխանությունները մտադիր են հարկային արտոնություններ տալ միկրոբիզնեսին՝ ազատելով հարկերից։ Այս մասին այսօր Գեղարքունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ բիզնեսներից կառավարությունը հարկ չի գանձի, որպեսզի այդ գումարը մնա բիզնեսմենի մոտ ու նորից շրջանառվի։ Մասնավոր տաքսի վարողներին ընդհանրապես ազատում ենք որևէ տեսակի հարկերից։ Ասում ենք՝ եթե ուզում եք տաքսի վարել, իհարկե, պետք է մեքենան տեխզննում անցած լինի, ԱՊՊԱ անցած լինի և այլն, բայց տաքսի վարելու համար մենք հարկ չենք վերցնելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: