«Բելառուսը ձեզ սպասում էր». Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին

Nov 19, 2018 Comments Off on «Բելառուսը ձեզ սպասում էր». Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին

Մինսկի Անկախության պալատում ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, գրում է belta.by-ն:

Երկու երկրների առաջնորդների բանակցություններն ընթանում են «դեմառդեմ» ձևաչափով, այնուհետ կանցկացվեն ընդլայնված կազմով բանակցություններ:

«Բելառուսը ձեզ սպասում էր: Մենք վաղուց էինք սպասում դրան»,- հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահը:

«Ցանկանում եմ հերթական անգամ վստահեցնել, որ մեր հարաբերություններում փակ թեմաներ երբեք չեն լինի: Մեզ մոտ լավ հարաբերություններ են բոլոր ոլորտներում՝ և՛ առևտրատնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական: Սակայն դեռ ձգտելու բան կա»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: