Նիկոլ Փաշինյանը սարսափ է ապրել. որտե՞ղ է նայում մարզպետարանը

Nov 19, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը սարսափ է ապրել. որտե՞ղ է նայում մարզպետարանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորելով մարտունեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ, ասաց, որ մարտունեցիները հայտնի են իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ոգով: «Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում առանձնակի, մենք իրար հետ կերտել են Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթնակած… Շատերը քննադատում են՝ էս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ, 3 մլն նախարար կա: Համաձայն չեմ: Համարում եմ, որ էն որ երկրում, որտեղ 3 մլն վարչապետ կա, դա առավելություն է: Չէ՞ որ ասում ենք, ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է: Այո, Հայաստանում 3 մլն վարչապետ կա ու ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ ա: Մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս արտահայտության իմաստը գնահատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց  որոշումից ինչքան բան է կախված: «Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը: Ձեր քվեն տալով՝  դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,- նշեց Փաշինյանը:

Խոսելով Հայաստանում աղբահանության խնդիրներից` հայտարարեց, որ այն պետք է լուծվի կառավարության և քաղաքացիների համատեղ պատասխանատվությամբ:

«Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Հեղափոխությունը սկսվում է այստեղից, որովհետև դա մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է: Իշխանության փոփոխությունը բավարար չէ, շատ բան կա փոխելու, և ամեն ինչի փոփոխությունը սկսվում է մեր փոփոխությունից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ սարսափ է ապրել, երբ Նորատուսի խաչմերուկ հասնելուց տեսել է երկու հսկայական խանութ, իսկ դրանցից 10 մետր այն կողմ՝ այդ խանութների չափ աղբ: «Եվ այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, որտե՞ղ է նայում մարզպետարանը: Տպավորություն է, թե այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: