«Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք. Արմենուհի Կյուրեղյան

Nov 18, 2018 Comments Off on «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց՝ եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար։

Ըստ նրա՝ խնդիր չպետք է դրվի, թե որ կուսակցությունը խորհրդարանում քանի մանդատ է ստանալու, այլ՝ թե որ կուսակցությունը կարող է երկիրը հանել ծանր վիճակից։

«Այսօր մենք տեսնում ենք պետության կործանման վտանգները և պետք է ներկայացնենք այն քայլերը, որոնք կործանումից մեզ կհանեն։ Ո՞ւր ենք տանելու այս երկիրը, եթե այսպես առանց մտածելու ու գաղափարի՝ առաջ շարժվենք: «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք, և, եթե այդ քանդելը պետք է շարունակենք, ապա վաղը կանգնելու ենք երկիր ունենալու խնդրի առջև»,- ասաց պատգամավորը։

Խոսելով կառավարության ներկայացրած 2019 թվականի բյուջեի նախագծի մասին, Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ կառավարությունը հայտարարել է, որ կարևորում է տեղեկատվական, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը, իսկ հանքարդյունաբերությունը դիտարկում է ոչ հեռանկարային ոլորտ, որի զարգացման մասին որևէ ակնարկ նույնիսկ չկա։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: