«Նիկոլն էդ բազարի մեջ անսխալ է». Լևոն Բարսեղյան

Nov 18, 2018 Comments Off on «Նիկոլն էդ բազարի մեջ անսխալ է». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զառամիկների ճռվողյունն ու անկումը

Լուկաշիկն ու իր զառամիկ Նազարիկը, խաբար չեն, որ Սերժիկ ախպերիկի օրն են ընկել, էն հեռավոր ապրիլի 22-ի առավոտվա ժամը 10:22-ի օրը, երբ խաբար չէր, թե ինչ կա-չկա աշխարհում:

Էս ՀԱՊԿ քարտուղարի բազարը իրենց համար, եթե սեփական որձության մնացորդներն ստուգելու կամ ապացուցելու արխաիկ եղանակ է, մեզ ու Նիկոլի համար կայֆի տոնածառ է ընդամենը (Վիգեն՝ դու բերանդ մարգանցովկով ողողի էս արանքը, ձենդ չելնի): Բոլորովին չեմ կարողանում պատկերացնել, թե իրականում ՀԱՊԿ-ի քարտուղարի Հայաստանից լինելիքը ինչ է տալու մեզ, կամ ինչ է տվել մեզ, գուցե թերագնահատում եմ դրա նշանակությունը, բայց թե ինչ կայֆ է տալիս էդ զառամիկների ջղաձգությունն ու հետևողական նվաստացումը, էլ ասելու չէ: Թե բա՝ մեր ասելով է լինելու:

Ակնհայտ է, որ էդ ՀԱՊԿ կալոդը սարքելուց սարքել են համակարգային ավտորիտարիզմի ցմահության կանխավարկածով և Կրեմլի ասողով կառավարվելու վարդապետության համոզվածությամբ, իրավական կարգավորումներին այնքան էլ ուշադրություն չեն դարձրել: Եվ հիմա եկել է սխալներն ընդունելու ժամանակը: Նիկոլը էդ բազարի մեջ հաստատ անսխալ է, ինքը չի մասնակցել էդ անկոդեքս մուտանտի ստեղծմանը, հմի կոզր տզերը հավաքել նստել է: Մեկը էն է, որ Հայաստանի նախագահության ժամկետը չի ավարտված, մարդ է՝ ասենք հանցագործ է, հրաժարական է տվել կամ էլ մեռել է, տեղը ուրիշ մարդ պտի լինի՝ էլի Հայաստանի առաջարկածով, մյուս հաղթաթուղթն էլ այն է, որ քարտուղարը կոնսենսուսով պիտի լինի: Դե արի, զառամիկներին բացատրի, թե կոնսենսուսը որն է: Վայթե Վալոդի ուժը պատի՝ բացատրի, որ դա բոլորի՝ 6 պետությունների ղեկավարների համաձայնությունն է, և, եթե անգամ ամենափոքր բնակչությամբ պետության ղեկավարն ասում է՝ «գլուխս ցավում է, էգուց կասեմ կարծիքս…», բոլորը պտի վազեն գլխացավի դարման ճարելու: Ու Նիկոլը, էս հասարակ բաները, կարծում եմ շատ լավ գիտե, հանգիստ ու քաղաքավարի, ասելու է՝ կամ ՀՀ ներկայացուցիչը, կամ էլ՝ գլուխս ցավում է:

Իհարկե, ինչպես Հայաստանի ինքնիշխանության համար որևէ կռվի ժամանակ, այս դեպքում էլ կլինեն ու կան կասկածներ, որ Վալոդը կփորձի Արցախի ճակատն իշմարել, անհանգստություն հրահրելով մեզանում:

Պարզ է, որ Վալոդը էս զառամիկների միջոցով իր կայֆերն է փորձում ստուգել կամ խաղարկել՝ ինչքան ուժը կպատի, հարիֆ չէ անշուշտ, մտածում է, որ ինչքան էլ փորձեն զառամիկները իրենց խելքով կայֆավատ լինել մեզ ու Նիկոլի վրա, վերջին խոսքն իրեն է պատկանելու: Միաժամանակ, Վալոդը այնպես միամիտ չէ, որ չհասկանա, թե տզերն ում մոտ են, ու դրա տեսական և տեխնիկական լուծումը՝ տզերի տիրոջը՝ Նիկոլին փոխելն է: Բայց դե, հնար ունենար, նոր է՞ր փոխել:

Զառամիկների տուֆականությունը, ստացվեց այնպես, որ Նիկոլին հանեց և հանում է միջազգային փոփոխություններ հրահրողների մակարդակ: Բայց, ՀԱՊԿ ծերիտորիայում արմատական փոփոխություններ հրահրելու նախաձեռնություն, ճիշտն ասած ոչ Հայաստանն է հանդես բերել, ոչ էլ Նիկոլն էր պարապ: Միամիտ եղավ:

Տեսնես Սերժիկը զանգե՞լ է զառամիկներին ու ասել.«Ինձ տեսեք, ձեզ խղճացեք, այ մարդ, ի՞նչ գործ ունեիք …»»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: