Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ԱԺ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով

Nov 18, 2018 Comments Off on Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ԱԺ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով, ռեյտինգային կարգով՝ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը:

Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ֆեյսբուքյան էջից, որում նա մասնավորապես գրել է.

«Հարգելի ընկերներ, իմ սիրելի հանդիսատես, իմ ազգ։

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀԿ առաջարկով որպես Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ մասնակցում եմ ԱԺ ը արտահերթ ընտրություններին ռեյտինգային կարգով թիվ 13 ընտրատարածքում՝ որը ընդգրկում է Տավուշի մարզը։

Հուսով եմ այն սերը որը զգացել եմ տավուշցիների կողմից որպես դերասանուհի, կզգամ նաև քարղաքական ճանապարհիս ու կփորձեմ Ազգային Ժողովում աշխատել հանուն Տավուշի մարզի զարգացման, հանուն տավուշցու բարեկեցիկ կյանքի և հիմնականում կզբաղվեմ Տավուշի մարզի մշակութային զարգացմամբ »։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: