Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

Nov 18, 2018 Comments Off on Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, այնուհետև նա տեղափոխվել է մասնավոր կլինիկա։ Հաղորդվում է, որ նախկին նախագահը վնասվածքներ է ունեցել ողնաշարի և ծնկի շրջանում։

«Կոմսոմոլսկայա պրավդայի» աղբյուրների համաձայն, աքսորված Յանուկովիչը վնասվածքներ է ստացել թենիս խաղալիս։

Ուկրաինայի խորհրդարանը ռուսամետ նախագահին իշխանությունից հեռացրեց 2014 թվականի փետրվարին, այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կիևում ընթացող Եվրոմայդանի ցույցերի ժամանակ առնվազն 77 ցուցարար սպանվեց, իսկ Վիկտոր Յանուկովիչը դիմեց փախուստի։

Աղբյուրը՝ Ազատություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: