Երրորդ տեղի համար պայքարելու շանս ունի 3 ուժ. ռեյտինգային թեկնածուներից շատ բան է կախված. Քաղտեխնոլոգ

Nov 18, 2018 Comments Off on Երրորդ տեղի համար պայքարելու շանս ունի 3 ուժ. ռեյտինգային թեկնածուներից շատ բան է կախված. Քաղտեխնոլոգ

Քանի որ վստահելի սոցիոլոգիական հարցումներ Հայաստանում գոյություն չունեն, միայն կոպիտ դիտարկումների վրա կարող ենք ասել, թե որ ուժերը կհայտնվոր ներ խորհրդարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ նոր խորհրդարանում անկասկած կլինի «Իմ քայլը» դաշինքը, որը մեծ ներկայացվածություն կունենա շնորհիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի. «Հավանական է, որ ԱԺ կանցնի ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար, ամենայն հավանականությամբ, պայքարը կընթանա է երեք ուժի միջեւ՝ ՀՀԿ-ն, «Սասնա ծռեր» եւ «Լուսավոր Հայաստան»: Թե այս ուժերից որը կզբաղեցնի երրորդ տեղը, միգուցե նաեւ 4-րդ ուժ էլ անցնի, մի փոքր դժվար է ասել: Իսկ մնացած ուժերի հավանականությունը, որ կանցնեն խորհրդարան, այդ թվում ՀՅԴ-ի, «Մենք» դաշինքի, ՕԵԿ-ի, գրեթե զրոյական է»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների կողմից գերագնահատվում է այն հանգամանքը, թե ովքեր են ընդգրկված քաղաքական ուժերի ցուցակներում, որովհետեւ որպես կանոն քվեարկության գնացող ընտրողներին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ովքեր են ընդգրկված ցուցակներում. «Մարդը քվեարկում է երկու սկզբունքից ելնելով՝ նայած թե ինչ էլեկտորալ խմբի է պատկանում: Կամ կյանքի ցանկալի կերպարի համար ես քվեարկում, եթե դու քաղաքական կողմնորոշմամբ քվեարկող ես, կամ անհատին ես քվեարկում: Այսինքն կոնկրետ «Իմ քայլը» դաշինքի եւ ԲՀԿ-ի դեպքում մարդիկ քվեարկելու են հաշվի առնելով այդ ուժերի առաջնորդներին, անկախ նրանից, թե ովքեր են ընդգրկված այդ ցուցակներում: Քաղաքական կողմնորոշմամբ քվեարկուղները, որոնք քվեարկելու են ՀՀԿ-ին, «Սասնա ծռերին» կամ «Լուսավոր Հայաստանին», նրանց համար էլ կողմնորոշիչ է լինելու այդ կուսակցությունը, ոչ թե այն, թե ովքեր են այդ ուժերի ցուցակներում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: