Գարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

Nov 17, 2018 Comments Off on Գարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

ermenihaber.am

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը:

Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:

Փայլանը մասնավորապես ասել է. «Մշակույթի նախարարին ասացի, որ Վանի Արտամետում դրախտային մի վայր կա, այնտեղ հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել: Ասացի, որ դա անխղճություն է: Նուման Քուրթուլմուշը (մշակույթի նախկին նախարար-խմբ.) իսկույն հրահանգեց, որ քանդեն, սակայն պետական կառավարիչը (Արտամետի քաղաքապետարանում պետության կողմից նշանակված հոգաբարձու-խմբ.) ասաց՝ չի քանդվելու այդ զուգարանը: Սա խի՞ղճ է, սա՞ է արդարությունը, սա՞ է իրավունքը: Ոչ մի խիղճ չի կարող սա ընդունել: Այդ զուգարանը դեռևս կանգնած է մարդկանց ոսկորների վրա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: