Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է թագաժառանգ արքայազնը. The Washington Post

Nov 17, 2018 Comments Off on Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է թագաժառանգ արքայազնը. The Washington Post

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը եկել է այն եզրահանգման, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մահմեդ բեն Սալմանը: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրում է The Washington Post-ը:

Ըստ աղբյուրների` սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց նրա իմացության և մասնակցության:

ԿՀՎ-ն ուսումնասիրել է բեն Սալմանի եղբոր` ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալեդ բեն Սալմանի զանգերը Խաշուկջիին:

Հիշեցնենք, որ լրագրողը տարաձայնություններ ուներ արքայազնի հետ և տեղափոխվել ու աշխատում էր ԱՄՆ-ում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: