Փաշինյանը «դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ». Բելառուսի ԱԳՆ

Nov 17, 2018 Comments Off on Փաշինյանը «դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ». Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Ա. Գլազի մեկնաբանությունը՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, ով խոստացել էր պարզաբանում պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:

«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միջազգային դատախազի պարտականություններն է ստանձնել և իրավասու է կամ պատժել, կամ ներում շնորհել: Գուցե դա ընդունելի լիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում հստակ նորմեր գոյություն ունեն»,- ասել է Ա. Գլազը՝ նշելով, որ Փաշինյանը «դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ»:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: