ԵԿՄ-ականները պետք է կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք». Նիկոյան

Nov 17, 2018 Comments Off on ԵԿՄ-ականները պետք է կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք». Նիկոյան

ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով Մանվել Գրիգորյանի հանդեպ տեղի ունեցած հարձակումը արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված: «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում եւ ոչնչացնում»,- նշեց նա` վստահեցնելով, որ ՀՀԿ-ն կանգնած է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսների եւ հաղթանակի կողքին եւ պաշտպանելու է նրանց:

«Մանվել Գրիգորյանի հանդեպ միակ քրեական մեղադրանքը դա ապօրինի զենք-զինամթերքի պահումն է: Այլ քրեական մեղադրանք չկա: Մնացածը, ինչ գտել են պահեստներում, քարոզչության նյութ դարձրին»,-տեղեկացրեց նա` փաստելով, որ ունի տեղեկություններ, որ պահեստներում հայտնաբերվածը տրված էր «Երկրապահ կամավորականների միությանը»՝ ՊՆ-ի կողմից,- «Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»: Երկրապահն իր պահեստում պետք է ունենար այդ ամենը: Գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: