Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ)

Nov 17, 2018 Comments Off on Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ)

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հեռացող քաղաքական ուժը ընդունում է իր սխալները եւ պատասխանատվություն է վերցնում իր սխալների համար», նշում է Դավիթ Շահնազարյանը Նոյեմբերի 16-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արամ Աբրահամյանի՝ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ հարձակում է սկսվել պետական կառույցների, ինստիտուտների, կարեւորագույն արժեքների վրա. «Առաջին հերթին եկեղեցին նկատի ունեմ, անընդհատ եկեղեցու վրա հարձակումներ են, կաթողիկոսի հրաժարական են պահանջում, օրինակ` Ազգային ժողովում քննարկում է գնացել, եւ շատերը դեմ են եղել, որպեսզի կաթողիկոսը պետական պաշտպանության կարիք ունենա, նույնիսկ հայտարարել են, թե «կաթողիկոսին պետք չէ պաշտպանել ժողովրդից»: Իհարկե՝ պետք է: Կաթողիկոսին նախեւառաջ պետք է պաշտպանել իշխանության կողմից հովանավորվող աղանդավորների կողմից: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք գնում՝ «ժողովրդից պետք չէ պաշտպանել կաթողիկոսին», ուրեմն, ընդհանրապես որեւէ կարիք չկա «ժողովրդի վարչապետին» պաշտպանել ժողովրդից: Սա ի՞նչ մոտեցում է, սա ի՞նչ քննարկման հարց է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: