«Պատրաստվեք, զրահաբաճկոններ հագեք, ձեզ անակնկալներ են սպասվում». Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանի կառավարությանը/տեսանյութ/

Nov 17, 2018 Comments Off on «Պատրաստվեք, զրահաբաճկոններ հագեք, ձեզ անակնկալներ են սպասվում». Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանի կառավարությանը/տեսանյութ/

AD TV «Հարցազրույց» հաղորդման հյուրը հայտնի քաղաքական գործիչ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն է։ Նա հաղորդման ժամանակ անդրադառնում է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու պատճառներին, մարտի 1-ի դեպքերին, տարվող քննությանը եւ ոչ միայն։ Առանձնացնենք նրա մտքերից մի քանիսը։

1. Ակնհայտ է, որ գործող վարչախումբը ոչ միայն որեւէ ձեւով չի արձագանքել նախկինում եղած սպառնալիքներին, մարտահրավերներին, այլեւ բազմապատկել է այն։

2. ՀՀԿ-ին միշտ քննադատել եմ, բայց վերջին 2-3 տարիներին սատարել եմ նրանց արտաքին քաղաքականությունը։ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին ասել էի, որ ընտրություններին գալու եմ ձեր շտաբում նստեմ, աշխատեմ, որովհետեւ մնացած բոլորը հեղափոխականներ են։ Առաջարակությունը ստացել եմ եւ ընդունել եմ, որովհետեւ ռիսկերն ու վտանգները այնքան մեծ են, անկախությունից մինչ այսօր նման սպառնալիքներ ՀՀ-ի եւ Արցախի նկատմամբ չեն եղել։

3. Նիկոլ Փաշինյանին ես մեղադրել եւ շարունակում եմ խստորեն մեղադրել մարտի 1-ի քննությունը տապալելու մեջ եւ քննությունը քաղաքական նպատակների համար օգտագործելու ջանքերը։ ՀՔԾ-ն ֆորմալ մարմին է,ՀՔԾ պետը ոչ համարժեք է գործում։

4. Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել է, որ անակնկալներ են խոստանում, ուրեմն՝ անակնկալներ ես իրենց համար եմ խոստանում, թող պատրաստվեն, քաղաքական զրահաբաճկոններ հագնեն, իրենց պատրաստած անանկալները այնքան ակնհայտ են, դրանք լինելու են ձերբակալություններ, մարդկանց մեղավոր հայտարարել։

5. Եթե նախկին իշխանությանը մեղադրում էինք, որ փորձել են կոծկել մարտի 1-ը, սրանք այլ բան են անում, փորձում են օգտագործել որպես գործիք։

Առաջարկում ենք դիտել Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: