Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը . ովքեր են հիացած դրանով

Nov 17, 2018 Comments Off on Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը . ովքեր են հիացած դրանով

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսի «արտահոսքը» սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, եւ «ՔՊ»-ում որոշել են վերանայել այն։ Կարգախոսի հեղինակը «ՔՊ» վարչության անդամ Ալեն Սիմոնյանն է, սակայն «Իմ քայլ»-ում գրեթե բոլորը, ի տարբերություն ակտիվ հանրության, հիացած են այդ կարգախոսով ու չեն կարծում, թե դա նսեմացնում է թեկնածուների դերն ու հաստատում քննադատությունները, որ «ՔՊ» թեկնածուներն առանց Նիկոլի զրո են։

Հիշեցնենք, որ արտահոսքը Հրաչ Հակոբյանի միջոցով էր եղել։ Բայց մինչ Ֆեյսբուքը քննարկում էր կարգախոսը, «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ դեռ ոչինչ որոշված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: