Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը/տեսանյութ/

Nov 17, 2018 Comments Off on Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը/տեսանյութ/

Հայկական ժամանակը գրում է.

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու «Երկիր մեդիայի» լրագրող Դավիթ Սարգսյանը պարզաբանել են թյուրիմացությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց լրագրողը: Իր հաղորդման ընթացքում Սարգսյանը «Իմ քայլ» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանին խնդրել է մեկնաբանել Ջուլֆալակյանի ու ծանրորդ Առաքել Միրզոյանի ներկայությունը ցուցակում: Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ լրագրողը հարցը տվել է հեգնանքով: Այդ կարծիքը Սարգսյանը չի կիսում: Նշում է, որ պարզապես պատասխանի ակնկալիքով հարց է ուղղել՝ առանց ենթատեքստի, եւ որ ինքն ու մարզիկն արդեն քննարկել են դա:

Հարցը 15:20 րոպեին

«Արսենի հետ իմ՝ քիչ առաջվա շփման արդյունքում եկանք այն եզրահագման, որ որեւէ հեգնանք չի եղել»,- ասաց լրագրողը՝ ավելացնելով, որ Ջուլֆալակյանն այժմ Հայաստանում չէ ու երբ վերադառնա, նրան նույնպես կհյուրընկալի իր հաղորդմանը:

Արսեն Ջուլֆալակյանն արդեն հայտարարել է, որ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ մինչեւ մարզիկի կարիերան ավարտելը, պատրաստվում է համատեղել ակտիվ սպորտը քաղաքականության հետ: ՀԺ-ին տված իր հարցազրույցում նա նշել է, որ սպորտի հետ կապված հայաստանյան օրենսդրական դաշտում բացեր կան եւ խորհրդարանում պատրաստվում է զբաղվել դրանցով: Նաեւ ասել է, որ միայն սպորտով չի սահմանափակելու: Փորձելու է զբաղվել նաեւ այլ ոլորտներով, որոնց տիրապետում է եւ որոնց հետ կապված պատրաստվում է ավելացնել գիտելիքները:

ԱԺ արտահերթ ընըրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: