Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց

Nov 16, 2018 Comments Off on Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։ Նրա վիճակի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու հետ։

Գնունին հայտնեց, որ նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը կայուն է։

ԲԿ-ի տնօրենը շեշտեց, որ հաղորդավարը առողջական որևէ լուրջ խնդիր չունի, անհանգստանալու կարիք չկա։

Այլ մանրամասներ հայտնել նա չցանկացավ՝ նշելով, որ չունի դրա իրավունքը։

life.tert.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: